Ֆեյսբուք 

ՀԵՑ-երի ղեկավարների «ականջները պետք է քաշել»

Ժոռա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


Արդեն մի քանի օր է մամուլում և հասարակության տարբեր շրջանակներում քննարկվում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման թեման:
Հաշվի առնելով ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը` կանխատեսելի էր, որ այս առաջարկը պետք է բացասական արձագանք ստանա հասարակության կողմից:



Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը առաջարկել էր 17 դրամով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Սա մեղմ ասած անբարոյականություն է վերոնշյալ հանձնաժողովի կողմից և դուրս է որևէ տրամաբանությունից:



Մյուս կողմից հասկանալի է, որ նրանց առաջարկը չի կարող սահուն կերպով` առանց որևէ դիմադրության ընդունվել : Սա է պատճառը, որ մամուլում արդեն իսկ շրջանառվում է էլեկտրաէներգիայի սակագինը 5-6 դրամով է բարձրանալու:



Էներգետիկ համակարգում ստեղծված իրավիճակը պետք է բոլորին դաս լինի, որպեսզի նման ընկերություններին չհանդուրժեն ու ժամանակին կանխեն նման երևույթները:

Նույն շարքից