Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր ազերիական ԶԼՄ-ները լուրեր են տարածել, որոնց համաձայն՝ ԱՆՀԱՅՏ պատճառներով Բաքվում ապամոնտաժվում են Ադրբեջանի ԸՆԴՄԻՇՏ առաջնորդ Հեյդար Ալիևի և նրա որդու՝ գործող նախագահ Իլհամ Ալիևի ՆԿԱՐՆԵՐԸ և մեջբերումները... Հատկապես Հեյդար և Իլհամ Ալիևներից «մաքրվում» են քաղաքի կենտրոնը, կամուրջները և մետրոպոլիտենի կայարանները... Բանը հասել է նրան, որ նույնիսկ «ՋՆՋՈՒՄ» են հայտարարությունները, որոնց համաձայն, ասենք, Բաբեկի պողոտայի վրայի կամուրջը այսինչ թվականին կառուցվել է նախագահ Ի.Ալիևի ՀՐԱՄԱՆՈՎ... Սակայն ազերի լրագրողները իբրև թե չեն հասկանում, թե ինչո՛ւ է Ի.Ալիևը «ափալ-թափալ» ազատագրում Բաքուն իր և հոր ՊԱՏԿԵՐՆԵՐԻՑ և ՑԻՏԱՏՆԵՐԻՑ... Իսկ պատճառն այն է, որ ՄԵԿ ԱՄԻՍ հետո՝ հունիսի 12-ին, Բաքվում տեղի կունենան Առաջին Եվրոպական օլիմպիական խաղերը... Երկար ժամանակ է՝ մի քանի իրավապաշտպան և լրագրողական կազմակերպություններ, ինչպիսիք են Amnesty International-ը, Human Rights Watch-ը, «Լրագրողներ առանց սահմանի», ինչպես նաև բազմաթիվ եվրոպացի և ամերիկյան քաղաքական գորժիչներ կոչ են անում ԲՈՅԿՈՏԵԼ «Բաքվի Օլիմպիադան»՝ Հեյդար և Իլհամ Ալիևների կողմից Ադրբեջանում հաստատած ԱԲՈՂՋԱՏԻՐԱԿԱՆ համակարգի պատճառով... Հայր և որդի Ալիևների «շնորհիվ» Ադրբեջանում չկա իրական ընդդիմություն, իսկ իշխանություններին քննադատողները կամ բանտում են հայտնվում, կամ գերեզմանոցում... Ի.Ալիևի իշխանության գալուց հետո վերջինս իր հորը՝ Հ.Ալիևին, դարձրեց սև և սպիտակ ոչխարների «ՀԱՅՐ»՝ դրա բոլոր հետևանքներով... Հ.Ալիևի արձանները սնկի նման ծլեցին Ադրբեջանի ԲՈԼՈՐ քաղաքներում և գյուղերում... Նրա անունով դպրոցներ, մշակութային կենտրոններ, բժշկական համալիրներ, պուրակներ, հրապարակներ և այլն կան ամենուր... Այսինքն՝ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՁԻ ՊԱՇՏԱՄՈՒՔԸ պետական մակարդակով է «հովանավորվում»... Նավթախավիարային դիվանագիտության միջոցով Ի.Ալիևն իր հոր «անձի պաշտամունքն» արտահանում է երկրից դուրս. նրա արձանները և նրա անունով պուրակներ են բացվում ՌԴ-ում, Թուրքիայում, Վրաստանում, Հունգարիայում, Եգիպտոսում, Սերբիայում և այլն...
Մայիսի 10-ին հոր՝ Հ.Ալիևի ծննդյան օրը նշելուց հետո «չարախոսների» բերանները փակելու համար և Առաջին Եվրոպական օլիմպիական խաղերին ընդառաջ՝ Ի.Ալիևն Ադրբեջանում ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ հաստատում է ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ՝ իրեն և սիրելի պապային պատկերող լուսանկարներով պաստառները ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ապամոնտաժելով... Հավելեմ, որ «ԻՆՔՆԱՄԱՔՐՄԱՆ» այս գործընթացը սկսվել էր դեռ ապրիլ ամսին, սակայն հիմա ավելի մեծ թափ է ստացել... Այս պրիմիտիվ քայլով Ի.Ալիևն ուզում է համոզել Բաքվի հյուրերին, որ Ադրբեջանի մասին ինչ-որ «վատ բան» խոսում են՝ սուտ է... Ափսոս, որ այս ամենը կավարտվի հունիսի 28-ին՝ խաղերի ավարտի հետ միասին... Բաքվեցիները նորից ՍՏԻՊՎԱԾ են լինելու ամեն քայլափոխին իրենց վրա զգալ Հեյդար և Իլհամ Ալիևների հետևող հայացքները...