Բիզնես 

Կենտրոնական բանկը հերթական 4 մլն դոլարը վաճառել է 570.58 դրամով

ՀՀ կենտրոնական բանկն իրականացրել է 4 մլն ԱՄՆ դոլարի վաճառք` 570.58 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Սահմանային փոխարժեքը կազմել է 567.65  ՀՀ դրամ` 1 ԱՄՆ դոլարի դիմաց:  Դեկտեմբերի 16-ի համեմատ դոլարի միջին փոխարժեքն  ավելացել  է 44.26 դրամով:


Դեկտեմբերի 8-ից հետո սա ութերերդ աճուրդն է, որ իրականացվում է Կենտրանական բանկի կողմից: Այս օրերի ընթացքում ԿԲ-ն տեղաբաշխել է 42 մլն դոլար:

 

Արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ որդեգրել է նոր մոտեցում. ամեն օր սակարկությունների  միջոցով իրականացվում են արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։ Մինչ դեկտեմբերի 15-ը օրական վաճառքի ծավալը 6 մլն ԱՄՆ դոլար էր:

Նույն շարքից