Ֆեյսբուք 

Տպավորություն է, որ անվտանգության խնդիրներով մտահոգ և շահագրգիռ են բոլորը, բացի նշյալ ծառայությունից

Գոռ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


Առողջապահության նախարարությունը խստացնում է դպրոցներում ու նախակրթական հաստատություններում սանիտարահիգիենիկ նորմերի նկատմամբ վերահսկողությունը: Հատկանշական է, որ որպես հիմնավորում նշվում են մանկապարտեզներում գրանցված թունավորումների դեպքերը և այն, որ նշված ոլորտում վերջին տարիներին շարունակական վերահսկողության բացակայության հետևանքով ի հայտ են եկել և ներկայումս առկա են լուրջ խնդիրներ:

 

Ոչ ուղիղ տեքստով սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը մեղադրանք է ներկայացնում նաև առողջապահության նախարարությունը: Տպավորություն է, որ անվտանգության խնդիրներով մտահոգ և շահագրգիռ են բոլորը, բացի նշյալ ծառայությունից:

 

Կարծում եմ այդ ծառայության ղեկավարությունն ի վերջո պետք է գիտակցի, որ եթե անգամ ցանկանում են անվտանգություն ապահովել, ապա ուղղակի ձախողում են և դա իրենց մոտ չի ստացվում: Օր օրի խորանում է այդ համակարգի նկատմամբ անվստահությունը. համակարգն ուղղակի ձախողում է:

 

Մնում է միայն մեկ բան՝ հրաժարական տալ և ապացուցել, որ ընդամենը չեն կարողացել ապահովել անվտանգությունը: Հակառակ պարագայում կստացվի, որ պարզապես չեն ցանկանում աշխատել և ապահովել մեր անվտանգությունը և վերջ:

Նույն շարքից