Այսօր ԱԺ արտահերթ նիստին ներկա էր ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ ունի ասելու ֆինանսատնտեսական շուկայում ստեղծված խուճապային տրամադրությունների մասին, պատասխանեց. «Դրամավարկային քաղաքականությունը ԿԲ լիազորությունների մեջ է մտնում, բայց դա բոլորիս խնդիրն է, որովհետև դրամի արժեզրկումը մեծ ազդեցություն ունի տնտեսության վրա: Հիմա համատեղ ջանքերով փորձում ենք դուրս գալ այս վիճակից, ներկա պահին հարցը քննարկվում է կառավարությունում` ամենօրյա ռեժիմով: Ցավոք, կառավարությունն այստեղ մեծ գործիքակազմ չունի»:
Նա նշեց, որ ներկա պահին ԿԲ-ն գնահատում է այն գործոնները, որոնք առաջացրել են այս վիճակը, և փորձում է կայունացնել վիճակը: