Ֆեյսբուք 

Ինչո՞ւ էլեկտրաէներգիայի թանկացումների դեմ պայքարը չի պսակվում հաջողությամբ

Վախթանգ Սիրադեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


Ինչո՞ւ էլեկտրաէներգիայի թանկացումների դեմ պայքարը չի պսակվում հաջողությամբ՝ ի տարբերություն «Դեմ եմ 150 դրամին» շարժման:



1. «Դեմ եմ»-ին նախորդեց Մաշտոցի պուրակի հաղթանակը, ինչը լրացուցիչ լիցք տվեց շարժմանը:



2. Առկա էր հանրային ոգևորության բարձրացում՝ պայմանավորված նաև կուսակցական եռյակի գործոնով:



3. Շարժմանը միացան (չեմ կարող ասել՝ ինքնաբուխ, թե ուղղորդված) շոու բիզնեսի ներկայացուցիչները՝ հավելյալ լիցք ու հնչեղություն հաղորդելով դրան:



4. Եվ վերջապես վերջինը՝ մարդիկ անմիջապես իրենց մաշկի վրա զգացին թանկացման պտուղները։



Հոսանքի թանկացման դեմ պայքարի դեպքում այս բոլոր գործոնները բացակայում են, ինչը կարող է փոխհատուցվել փոքրաթիվ անձանց առավել մեծ ակտիվությամբ՝ փոքր, սակայն խիստ ակտիվ զանգվածը կարող է սարեր շուռ տալ:

Նույն շարքից