Դրամի նկատմամբ ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը նվազման միտում ունի: Եթե այսօր առավոտյան ժամը 9:50-ի դրությամբ 1 դոլարի վաճառքի միջինացված գինն արժեր 557 դրամ, ապա արդեն 10:20-ի դրությամբ նույն թիվը նվազել և դարձել էր 545.43 դրամ: 1 դոլարի միջինացված առքի գինը 9:50-ին ՝ 527.86 դրամ էր, իսկ արդեն 10:20-ին՝ 513.81 դրամ էր: Այս ցուցանիշները ներկայացնում է rate.am-ը, որն արտացոլում է բանկերում դրամի փոխարժեքը:
Նշենք, որ 1 ԱՄՆ դոլարի վաճառքի առավելագույն գինն այսօր հասնում է 570 դրամի, նվազագույնը՝ 530 դրամի, իսկ առքի առավելագույն գինը կազմում է 550 դրամ, նվազագույնը՝ 480 դրամ: