Ֆեյսբուք 

Վիետնամական «An Vien» հեռուսաալիքն անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային

Սասուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


Վիետնամական «An Vien» հեռուսաալիքն անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային: Հաղորդումը բաղկացած է 3 մասից: Առաջինում անդրադարձ է կատարվում Ցեղասպանության ծրագրման և իրագործման պատմությանը, երկրորդում` հարցի շուրջ թուրքական տեսակետին (ցուցադրելով Վիետնամում Թուրքիայի դեսպանի ելույթը): Հաղորդման երրորդ մասում խոսվում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջազգային հանրության դիրքորոշումից և Ցեղասպանությունը ճանաչած երկրների ղեկավարների հայտարարություններից։ 

 

Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանի ելույթը հնչում է վիետնամերեն համաժամանակյա թարգմանությամբ։



Նույն շարքից