Ֆեյսբուք 

Ի՞նչ ստացան ներկայիս փուլում Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Ադրբեջանը ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրից

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


Ի՞նչ ստացան ներկայիս փուլում Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Ադրբեջանը ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրից.... Փաստորեն՝ ոչինչ:



Ավելին՝ Ուկրաինան վճարեց իր տարածքի մի մասով ու այսօր կոլափսի եզրին է: Վրաստանը ՌԴ-ի հետ խիստ վատ հարաբերություններ ստացավ՝ կորցնելով իր տարածքի մի մասը, անգամ ԵՄ անդամակացության հրավեր չստացավ: Մոլդովան՝ նույնը. աննախադեպ ճգնաժամային վիճակում գտնվող տնտեսություն, Մերձդնեստրի չլուծված խնդիր, վատ հարաբերություններ Ռուսասատանի հետ: Ադրբեջանն ուղղակի աննախանձելի վիճակում հայտնվեց, երբ, փորձելով ԼՂ մասով շանտաժի գնալ, հայտնվեց խորը քննադատության թիրախում ու դարձավ «իզգոյ»:



Հ.Գ. Ասում են՝ Ա.Մերկելը ծրագրի անդամ որոշ երկրների խորհուրդ է տվել հետևել ՀՀ-ի օրինակին՝ ավելացնելով, որ «տեսեք՝ հայերն ինչպես կարողացան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պահպանել ու մասնակցել ծրագրին»...

Նույն շարքից