Ֆեյսբուք 

Դատախազությունը կոծկում է Ռ.Կանեցյանի կողմից հարկերից խուսափելը

<<Ալգա>> իրավաբանական ընկերություն-ը իր ֆեյսբուքյան էջում գրում է`



Ինչպես նշել էինք նախորդ նյութերում,Կենտրոն և նորք մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գ.Պողոսյանի նախագահությամբ ընթանում է Լ.Վ-ի կողմից սուտ մատնություն կատարելու մեղադրանքով դատաքննությունը:
Նախորդ նյութերում անրադարձել էինք այս քրեական գործի և մեղադրանքի աբսուրդությանը, սակայն այն ինչ կատարվեց վերջին դատական նիստին , ցնցեց նաև մեզ, կյանքում շատ բան տեսած մարդկանց:

 

Դատական նիստի ժամանակ ամբաստանյալի պաշտպան Սուսաննա Սարգսյանը հարցադրումներ արեց, Ռ.Կանեցյանի կողմից աշխատավարձների չվճարման,աշխատակիցների հետ պատշաճ աշխատանքային պայմանագրեր չկընքելուն, եկամուտները թաքցնելու, և այլնի մասին:
Մեղադրող դատախազի պատասխանը ցնցեց բոլորին, մի պահ լռություն էր տիրում մինչ այդ աղմկող դահլիճում:



Մեղադրող դատախազը ոչ ավել ոչ պակաս առարկեց հայտարարելով.
<<Պաշտպանական կողմը այդ հարցադրումներով փորձում է փաստեր ձեռք բերել, որպեսզի դիմի ֆինանսների նախարարության քննչական բաժին>>
Այսինքն միանշանակ կարելի է ֆիքսել, որ նման փաստերը առկա են, հարցադրումները մեղադրող դատախազին ծանոթ սակայն քննության ընթացքում կոծկված և պաշտպանի հարցադրումները ուղղակի բացահայտեցին դրանք, որն էլ հունից հանեց մեղադրող դատախազին:



Հիշեցնենք դատախազությանը, որ ՀՀ -ում հարկային արտոնություններ տալիս է ՀՀ Կառավարությունը, դա նրա գործառույթն է, այլ ոչ թե դատախազության և ամենևին պետք չէ զայրանալ այն հանգամանքի վրա, որ իրենց թաքցրածը տեսնում են ուրիշները:



Իսկ ինչ վերաբերվում է ֆինանսների նախարություն դիմելուն ապա պաշտպանական կողմը դիմել է ֆինանսների նախարարություն նշված գործում առկա հարկային բացթողումների և ակնհայտ խախտումների վերաբերյալ և այդ դիմումի համար պաշտպանական կողմին նոր ապացույցներ հարկավոր չէր ձեռք բերել, քանի որ գործում արդեն իսկ առկա են բավականին հիմնավոր փաստեր «ԲԻԳԼԵՄՈՆ» ՍՊԸ-ի և այս ընկերության հաշվապահական գործերը վարող կազմակերպությունում ստուգումներ անցկացնելու և քրեական գործ հարուցելու համար:

Նույն շարքից