Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր կառավարութան նիստի ժամանակ ասաց, որ կառավարության խնդրանքին հետևելով` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը Հայաստանի կառավարությանը տրամադրում է անհատույց օգնություն՝ վաթսուն միլիոն չինական յուանի չափով:
Նշենք, որ հայկական կողմն իր վրա է վերցնում սույն Համաձայնագրի շրջանակներում տրամադրվող ծառայությունների, ապրանքների ձեռք բերման և ներմուծման կապակցությամբ գանձվող հարկերի, մաքսատուրքերի և այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը: