Ֆեյսբուք 

Էրդողանի պահուստային տարբերակը...

Լևոն Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


Վաղվանից Թուրքիայում նախընտրական քարոզարշավի շրջանակում կարգելվեն սոցիոլոգիական նախընտրական հարցումների արդյունքների հրապարակումները: Իմի բերելով 6 տարբեր ընկերությունների անցկացրած հարցումների հրապարակված արդյունքները՝ պարզ է դառնում, որ ԱԶԿ-ի քվեները նվազել են. միջինը կազմում է 41 %:


Այդ ընկերությունների հարցումներով քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը հաղթահարում է 10 %-անոց ընտրարգելքը: Այդ արդյունքներով ԱԶԿ-ն չի կարողանում ապահովել 276 մանդատ, ինչը հնարավորություն կտա կազմել միակուսակցական կառավարություն: Ուստի, կոալիցիոն հավանականության պարագայում Էրդողանը կարող է դիմել պահուստային տարբերակներին: Ընտրությունների արդյունքում չկարողանալով ապահովել մեծամասնություն՝ այսինքն անհրաժեշտ 276 մանդատը, ԱԶԿ-ն ստիպված է լինելու գնալ կոալիցիոն կառավարության ձևավորման:


Այստեղ է, որ Էրդողանը կարող է գնալ պահուստային տարբերակի գործադրմանը: ԱԶԿ-ն կարող է կոալիցիոն կառավարության կազմման գործընթացը ձգձգելով ու տապալելով լրացնել 45-օրյա ժամկետը, ինչը նախատեսված է օրենսդրությամբ կառավարություն կազմելու համար: Իսկ այդ պարագայում էլ Էրդողանը որպես նախագահ, սահմանադրության 116-րդ հոդվածի համաձայն՝ կարող է ցրել խորհրդարանն ու նոր ընտրություններ նշանակել:

Նույն շարքից