Ֆեյսբուք 

Էլէներգիայի թանկացման դեպքում Ռոբերտ Նազարյանի բնակարանի դռների առաջ խոտն անպակաս պետք է լինի

Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․



Մի շատ հետաքրքիր բան հիշեցի 1988թ-ից։ 

 

Երբ հանրահավաքները լայն թափ ստացան, բնականաբար, տարբեր կազմակերպությունների ղեկավարներ սկսեցին արգելել իրենց աշխատակիցներին մասնակցել այդ հանրահավաքներին։



Եվ ժողովուրդը մի հետաքրքիր բան մտածեց` նման կազմակերպությունների դռների դիմաց ամեն օր խոտ էին դնում։ Հիմա ասածս ինչ է։ Եթե հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դրական եզրակացություն տա էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ, ապա պետք է Ռոբերտ Նազարյանի և այդ հանձնաժողովի անդամների բնակարանների դռների առաջ խոտն անպակաս լինի։ Նույնը վերաբերում է ԱԺ բոլոր այն պատգամավորներին, ովքեր կողմ կքվեարկեն այդ օրինագծին։

Նույն շարքից