Բիզնես 

Դոլարի վաճառքի միջինացված գինը շարունակվում է նվազե

Դրամի նկատմամբ ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել: Եթե այսօր առավոտյան ժամը 10:20-ի դրությամբ 1 դոլարի վաճառքի միջինացված գինն արժեր 545.43 դրամ, ապա ժամը 12։50-ի դրությամբ 1 դոլարի վաճառքի միջինացված արժեքը 510.95  դրամ է:

1 դոլարի միջինացված առքի գինը 10:20-ին՝  513.81 դրամ էր, իսկ 12։50-ին՝ 467.10: Այս ցուցանիշները ներկայացնում է rate.am-ը, որում ներկայացված են հայաստանյան բոլոր բանկերում դրամի փոխարժեքը:

Նշենք, որ 1 ԱՄՆ դոլարի վաճառքի առավելագույն գինն այսօր հասնում է 530 դրամի, նվազագույնը՝ 490 դրամի, իսկ առքի առավելագույն գինը կազմում է 499 դրամ, նվազագույնը՝ 450 դրամ:

Նույն շարքից