Ֆեյսբուք 

Բաքու չմկենող մարզիկների որոշումը հարգանքի է արժանի

analitik.am

Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․



Արսեն Ջուլֆալակյանի և Արթուր Ալեքսանյանի որոշումը՝ Բաքու չմեկնել, արժանի է հարգանքի և ըմբռնման: Ըմբռնման՝ ոչ թե ըմբռնումով մոտենալու, այլ՝ դրա խորությունն ու իրական պատճառները հասկանալու առումով: Ամենագիտության ոճով հնչեցվող քննադատությունները չեն էլ փորձում թափանցել այդ որոշման հնարավոր իրական պատճառների դաշտ և ակնհայտորեն հենվում են սին բամբասանփքների վրա:

 

Նախ՝ հիսուն հազարն էլ գումար է, ընդ որում՝ մեծ գումար, այդ թվում և Միացյալ Նահանգներում, որտեղ հազվագյուտ մարզիկներ են, անգամ ունենալով միջազգային ճանաչում՝ նման գումարներ վաստակում մեկ մրցաշարից: Հետևաբար՝ ենթադրությունները թե մեր մարզիկները հրաժարվել են գնալ Բաքու, որովհետև հաղթելու պարագայում գումարը քիչ են համարել՝ անհեթեթ են և անմաքուր: 



Այն փաստարկները՝ թե իրենց այդ քայլով հայկական թիմին «անհարմար վիճակում» են դրել՝ նույնպես անլուրջ են, որովհետև հայկական թիմն ինքն է իրեն անհարմար վիճակում դրել՝ Բաքու գնալու որոշում կայացնելով: Եթե ոմանց թվում է թե այդ քաղաքում Հայաստանի հիմնի հնչեցումը և դրոշի բարձրացումը տեսականորեն անգամ հնարավոր են՝ ապա այդ մարդիկ անրջում են: Հատկապես լարման այս աստիճանին և այս փուլում՝ ատելության պրոպագանդայի այս օրերին՝ Ադրբեջանն ամեն բան անելու է՝ այդ փաստը ոչ միայն ահնար դարձնելու, այլև՝ դրա ակնարկները երազի մակարդակի թողնելու համար: Ջուլֆալակյանին դեռևս Լոնդոնում զրկեցին հաղթանակի հնարավորությունից, որովհետև մրցակիցը նենգ հնարք էր կիրառել՝ մարմինը յուղով պատելով: Թե Ադրբեջանում ինչով կարող են պատել հաղթելու իրական շանսեր ունեցող հայ մարզիկների ոչ միայն մրցակիցների մարմինները, այլև, ասենք, սնունդը, անկողինը, լվացարանը կամ այլ պարագաները՝ դժվար չէ կռահելը: Ու եթե, ի թիվս այլոց, կան խոսակցություններ, որ մարզիկների ծնողներն են որդիների չգնալու որոշում ընդունել՝ ապա պետք է պատիվ մատուցել այդպիսի ծնողներին, որ գումարի հեռանկարով չեն կուրանում, այլ՝ դրսևորում են իմաստնություն և շրջահայացություն:



ՀԱՕԿ-ն ընդհանրապես տարօրինակ և գավառայնությամբ բուրող զարմանալի որոշում է ընդունել՝ ընդհանրապես մարզիկներ Բաքու ուղարկելու առումով: Նման որոշումը չի կարող ոչ որևէ տրամաբանական և ոչ էլ որևէ խելամիտ բացատրություն ունենալ:



Նման որակի մարզիկներին պետք է խնայողաբար վերաբերվել, այլ ոչ՝ դարձնել սին և անհիմն երազանքների գործիք: 



Եվ վերջում՝ պետք է գնահատել այս երկու ատլետների սկզբունքային և խիզախ քայլը՝ նման ինքնուրույն որոշում ընդունելու առումով: Խիզախությունը ոչ թե անզեն գայլի որջ մտնելն է՝ այլ այդ գայլին սեփական դաշտում՝ սեփական կրակով խանձելը և՝ գայլի բուն հրողներից առանձին ճանապարհ ընտրելը:

Նույն շարքից