Ֆեյսբուք 

Սովորական ֆաշիզմ՝ Ադրբեջանում

analitik.am

Գոռ Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․



Երբ Մայիսի 9-ին Մոսկվայում ռազմական շքերթ էին անցկացնում՝ նվիրված Հաղթանակի օրվան, դրան մասնակցում էր նաև ադրբեջանական զորախումբը և այդ օրն արդեն Ադրբեջանը շտապեց ապացուցել, որ իր մասնակցությունը անտեղի էր՝ թույլ տալով ֆաշիզմի դրսևորում, երբ ֆոտոշոփով նկարներից հեռացրել իրենց զորախմբի ֆոնին երևացող հայկական եռագույնը։



Ու սա եզակի դեպք չէ, երբ Ադրբբեջանը՝ պետական մակարդակով ֆաշիզմի դրսևորումներ է ցուցադրում։ Կարելի է ասել, որ հետխորհրդային տարածքում, մերձբալթյան երկրներից ու Ուկրաինայից հետո, Ադրբեջանն իր արժանի տեղն է զբաղեցնում՝ ֆա՛իստական գաղափարախոսությունով հագեցվածության առումով, բայց թե՛ Ուկրաինայից, թե Բալթյան երկրներից ադրբեջանը տարբերվում է նրանով, որ այնտեղ ոչ թե Հիտլերին ու հիտլերի հետ համագործակցած կոլոբորոցիոնիստներին են պատվում, այլ հայերին ու ամեն հայկականին են ատում։



Ու ոչ միայն հայերին... թալիշներին, լեզգիններին, ռուսներին, պարսիկներին։ Կարելի է ասել, որ Ադրբեջանում մաքուր ֆաշիզմ է, քանի որ բալթյան երկրներում ու Ուկրաինայում ի վերջո սիմվոլիզմը ավելի շատ է, քան բուն ֆաշիստական գաղափարախոսությունը և դա արվում է ավելի շատ Ռուսաստանին հակադրվելու համար, քան նրա համար, որ ազգաբնակչությունը հակված է դրան։



Իսկ Ադրբեջանում փաստորեն հայ լինելը ծանրագույն մեղք է համարվում, ինչի խորհրդանշական վկայությունը տեսնում ենք Azİmport ընկերության ղեկավար նախկին օլիգարխ Ռաշադ Մամեդովի դեմ վարվող քրեական հետապնդման մեջ։ Իրավիճակը զավեշտի է հասել, քանի որ ադրրբեջանական հանրությունում հիմա ավելի շատ քննարկում են իշխանությունների կողմից ասպարեզ նետված այն լուրը, որ Մամեդովը հայկական արմատներ ունի, քան հանցավոր այն դրվագները, որոնց համար վերջինիս ուզում են դատել։ Անհեթհեթությունն այն աստիճանի է ասել, որ Մամեդովն իրեն այցելած իրավապաշտպանին շտապել է հերքել իր հայ լինելու մասին լուրերը՝ չխոսելով բուն մեղադրանքների մասին։


Փաստորեն, Ադրբեջան պետության ու հասարակության համար ավելի սարսափելի է ոչ թե այն, որ մարդը հավանաբար տասնյակ ու հարյուրավոր միլիոն դոլարի վնաս է պատճառել ու մի քանի տասնյակ օրենքներ է խախտել, այլ այն, որ նա ենթադրաբար հայկական արյուն ունի մեջը։ Ի՞նչ է սա, եթե ոչ դասական ֆաշիզմի նոր դրսևորում։

Նույն շարքից