Ֆեյսբուք 

Նոր update հայ-վիետնամական հարաբերություններում

Խաչատրյան Ժոռան ֆեյսբուքյան իր էջում գրում է․



ԵԱՏՄ ձևավորման սկզբնական փուլում, Երևանում տեղի ունեցած ֆորումների և քննարկումների ժամանակ, ԵԱՏՄ պատվիրակներն անընդհատ խոսում էին միությանն անդամակցության հայտ ներկայացրած երկրների մասին: 

 

 

Ինչպես տեսնում ենք հենց այդպես էլ եղավ. ԵԱՏՄ-ի հետ Վիետնամը պատրաստվում է ազատ առեւտրի համաձայնագիր ստորագրել:



Ինչպես երևում է Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցող երկրների շրջանակը մեծանում է: Սակայն ինչքանով է Վիետնամի համագործակցությունը հետաքրքրում Հայաստանին:



Այսօր Հայաստանի և Վիետնամի միջև առեւտրաշրջանառությունը հասնում է տարեկան գրեթե 20 մլն դոլարի։ Սակայն այն հիմնականում բաժին է ընկնում ներմուծմանը։ 

 

Ներկրման կառուցվածքում ամենամեծ բաժինը պատկանում է բջջային հեռախոսներին։ 2014թ. այս երկրից Հայաստան է բերվել 65 հազար հեռախոսային ապարատ։ Վիետնամական բջջային հեռախոսների պահանջարկի կտրուկ աճ է գրանցվել հատկապես անցած տարվա ընթացքում։ Այն 4,3 անգամ ավելացել է։ Դրանց մաքսային ընդհանուր արժեքը կազմել է 6,8 մլն դոլար:

 

Հաջորդ խոշոր ապրանքատեսակը թեյն է, որի մաքսային արժեքը 4 մլն դոլարի սահմաններում է։ Այս երկրից Հայաստան է բերվել 1,6 մլն դոլարի համակարգչային տեխնիկա։



Այնուամենայնիվ Հայաստանից Վիետնամ արտահանման ծավալները մեծ չեն: Որպես օրինակ կարելի է նշել, որ 2013թ. արտահանում չի իրականացվել:

 

Հայկական ապրանքների համար Վիետնամը նոր շուկա է, որին առաջարկվող տեսականին առաջիկայում կարող է համալրվել հատկապես ակցիզային ապրանքների հաշվին։ Սակայն դրանց շրջանակը ճշգրտման կարիք ունի։ Անցած շաբաթ տեղի ունեցած Հայաստանի և Վիետնամի վարչաեպտների հանդիպման ժամանակ կարեւորվեց միջկառավարական հանձնաժողով ստեղծելու, ինչպես նաեւ գործարար համաժողովներ կազմակերպելու անհրաժեշտությունը, ինչը Հայաստանի վարչապետի կարծիքով, լավ խթան կհանդիսանա երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման համար։



Կարծում եմ ԵԱՏՄ-ն կարևոր հարթակ է հանդիսանում Հայաստանի համար նոր տնտեսական հարաբերությունների հաստատման տեսանկյունից:

Նույն շարքից