Գոռ Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Սահակաշվիլիին Օդեսսայի շրջանի նահանգապետ նշանակելն ունի մեկ գերնպատակ և դա ամենևին էլ Օդեսսայի շրջանը զարգացնելն ու կարգի բերելը չէ։ Համենայն դեպս՝ ոչ այն իմաստով, որ կուզենային տեսնել օդեսիտները։ Փաստացի, Սահակաշվիլիի նշանակումով գործ ունենք Ուկրաինայի առանձին ու ռազմավարական նշանակություն ունեցող շրջանը ուղղակի արտաքին կառավարման տակ դնելու հետ և անհրաժեշտ էր, որ որոշիչ պաշտոնին ԱՄՆ-ը նշանակի մարդու, ով 100 տոկոսով վստահելի է ու հավատարիմ։
Բանն այն է, որ Օդեսսան ունի երկու առանձնահատկություն, որը այն դարձնում է գերկարևոր շրջան՝ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ռուսաստանի համար։
Նախ, այն ռազմավարական նշանակության տրանսպորտային հանգույց է ու Օդեսսայի նավահանգիստը որոշիչ դերակատարություն է ունենալու՝ Ուկրաինական ճգնաժամի ռեէսկալացիայի ժամանակ, քանի որ գլխավոր զարկերակն է լինելու՝ վարձկանների, զենք-զինամթերքի ու այլ ռազամապաշարի ներկրման համար, հատկապես՝ չհաշվառվող ու ստվերային։ Այդ առումով, առանցքային նշանակություն ունի ԱՄՆ-ի համար, որ տեղում մեխանիզմն աշխատի անթերի։
Մյուս կողմից, Օդեսսայի շրջանը սահամանակից է Մերձդնեստրյիան չճանաչված պետություն հետ, որտեղ տեղակայվածծ է ռուսական զորախումբը ու անհրաժեշտ է չոր բլոյկադայի մեջ մտցնել չճանաչված այդ հանրապետությունը՝ Մոլդովայի հետ համատեղ և այնպես անել, որպեսզի հնարավորինս նվազի ուկրաինայի հետ սահմանի թափանցիկությունը՝ անելանելի կացության մեջ գցելով այնտեղ գտնվող ռուսական զորքերին։
Հենց այս երկու նկատառումներից ելնելով էլ Օդեսսայի նահանգապետ է նշանակվել Ամերիկայի հավատարիմ քութիկ Սահակաշվիլին, ով փաստացի կատարելու է գեներալ-նահանգապետի, կամ էլ գաուլյայտերի գործառույթ, ինչպես դա ԵՀՊ-ի տարիներին անում էր նացիստ Կոխը։
Մի խոսքով, ԱՄՆ--ը ստեղծոում է պետություն՝ պետության ներսում, որը որոշիչ դերակատարություն է սկսելու ունենալ առաջիկա ամիսներին, եթե ոչ շաբաթներին։