Նարե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Արդեն մի քանի օր է ինչ ԱԺ-ում շարունակվում է պետբյուջեի կատարողականի վերաբերյալ հանձնաժողվների քննարկումները:
Օրեր առաջ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը լսումներից մեկի ժամանակ հայտարարել էր, թե իրենք տեղեկություն ունեն, որ մանկատներից տարբեր երեխաների օրավարձով, հանցավոր համաձայնության գալով, տանում են մուրացկանության, երեխային վերցնում են և օրվա վերջում հանձնում մանկատուն:
Զոհրաբյանի տեսությունն ամրագրել էր կրտսեր կուսակից Վահան Բաբայանը` մտահոգություն հայտնելով, որ մուրացկաններ կան, որ մի քանի ամսական երեխաներին գրկներին մուրացկանություն են անում:
Նշված հայտարարության հենց նույն օրը գլխավոր դատախազությունը, այդ հայտարարությունն ի գիտություն ընդունելով, Հատուկ կարևորագույն գործերով քննության վարչության դատախազը կապվել է Նաիրա Զոհրաբյանի հետ ու խնդրել հայտարարության հետքերով փաստեր ներկայացնել: Սակայն, Նաիրա Զոհրաբյանը ասել է, որ կոնկրետ փաստեր չկան և հավելել, որ «երեխաներից է լսել», որ նման երևույթ կա:
Կատարվածի վերաբերյալ ուղղակի հարկ է փաստել, որ ԱԺ-ը հարթակը թատերաբեմի վերածելը կոռեկտ չէ, և այն հանգամանքը, որ նման արտահայտություն անում է ԱԺ պատգամավորը` առավել ևս խմբակցության ղեկավարը, վկայում է, որ մենք գործ ունենք գուշակություններին հավատացող ու քաղաքային բուլվառներին բնորոշ կուլտուր-կենցաղային մակարդակի խոսակցությունների ուշադիր հետևող կարկառուն հետևորդների հետ: