Բիզնես 

Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 21.68 դրամով

Հայաստանի բանկերում և փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել: Դեկտեմբերի 18-ի համեմատ դոլարն էժանացել է 21.68 դրամով` կազմելով միջինը 495.48  դրամ: Ընդ որում, բանկերում դոլարի վաճառքի համար սահմանված նվազագույն գինը 480 է, առավելագույնը` 510  դրամ:


Եվրոյի վաճառքի փոխարժեքն արդեն նվազել է 29.9 դրամով: Բանկերը եվրոն գնում են միջինում 552.52 դրամով և վաճառում` 616.84 դրամով:


Երեկվա համեմատ 0.27 դրամով բարձրացել է ռուբլու փոխարժեքը: Բանկերը ռուբլին առնում են միջինում 7.16  դրամով և վաճառում` 8.56  դրամով:

Նույն շարքից