Բիզնես 

ԿԲ-ն թողարկել է «Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը» նոր արծաթե հուշադրամը

ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջին նվիրված արծաթե հուշադրամ, տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը, իսկ աջ եզրագծով ուղղահայաց մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:

Հուշադրամի դարձերեսին պատկերված են Սուրբ Գրիգոր Լուսավորիչի պատկերը (անհայտ հայ նկարիչ, 18-րդ դար) և նրա մասունքներով Աջը: Վերևի եզրագծով «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ HOLY ETCHMIADZIN» մակագրություններն են և «Է» տառը:

Ներքևի եզրագծով հուշադրամի թողարկման տարեթիվն է` «2014, ՌՆԿԳ» և նախշ: Ձախ եզրագծերով ուղղահայաց  մակագրված են «ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԱՋԸ» և «THE RIGHT HAND OF SAINT GREGORY THE ILLUMINATOR»:

Հուշադրամի անվանական արժեքը 1000 դրամ է, մետաղը և հարգը` արծաթ 9250, քաշը` 25 գ, չափը` 27x47 մմ, որակը` պրուֆ, դրամաշուրթը` ատամնավոր, տպաքանակը մինչև 2500 հատ: Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում:

Նույն շարքից