Առավոտյան դոլարի փոխարժեքի համար առևտրային բանկերում սահմանվել էր հետևյալ գինը` բանկերը դոլարը հաճախորդներից գնում էին 450 դրամով, իսկ վաճառում 480 դրամով: Սա, իհարկե, առքի և վաճառքի նվազագույն ցուցանիշներն էին: Օրվա երկրորդ կեսից դոլարը շարունակել է զիջել իր դիրքերը:
Մասնավորապես` առքի գինը 450-ից դարձել է 420 դրամ, իսկ վաճառքինը 480 դրամից դարձել է 450 դրամ: Այսպիսով` այս չորեքշաբթի օրվա համեմատ, երբ դոլարի վաճառքի գինը հասել էր 585-ի, ամերիկյան արժույթն արժեզրկվել է 125 դրամով կամ մոտավորապես 25 տոկոսով: