Բիզնես 

Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. վաճառքի առավելագույն գինը 470 դրամ է

Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել: Դեկտեմբերի 20-ի առավոտյան տվյալներով հայաստանյան բանկերում 1 ԱՄՆ դոլարի վաճառքի առավելագույն գինը կազմում է 470 դրամ, այնինչ դեկտեմբերի 19-ի երեկոյան այն կազմում էր 480 դրամ: Սակայն դեռևս չի փոփոխվել 1 դոլարի նվազագույնը գինը, ինչպես երեկ երեկոյան, այնպես էլ այսօր առավոտյան այն կազմում է 455 դրամ:

Ինչ վերաբերում է առքին, ապա առավելագույն գինը կազմում է 440 դրամ, նվազագույնը՝ 430 դրամ:

1 դոլարի վաճառքի միջին փոխարժեքն այսօր կազմում է  465.2 դրամ, առքի միջին փոխարժեքը՝  435.43 ՀՀ դրամ:

Նույն շարքից