Բիզնես 

Այս գործարարն իր գյուղում եղած բոլոր տները քանդել է. պատճառն ուղղակի անհավանական է

Գործարարների մասին հիմնականում ասում են`  «Ինչքան շատ են ուտում, այնքան նրանց ախորժակը մեծանում է»… Սակայն,  չինացի գործարար Սյուն Շուիխուան այս ստերեոտիպերը կոտրում է:  Նա լավագույն օրինակն է այն բանի, որ հարուստների մեջ նույնպես մեծահոգիներ կան:

 

Հիսունչորս տարեկան Շուիխուան մեծացել է աղքատ ընտանիքում, նա հարստանալով, չի մոռանում բարության մասին, որը իր մանկության ժամանակ  իր և իր ընտանիքի հանդեպ ցուցաբերել են տեղի բնակիչները:

 

Դառնալով միլիոնատեր՝ նա որոշում է իր ունեցվածքի կեսը հատկացնել բարեգործությանը: Իր գյուղում եղած բոլոր հին տնակները քանդում և բնակիչների համար կառուցում է նոր և գեղեցիկ տներ:  Սյունը  վերակառուցում է նաև այդ գյուղի փողոցները, գործարարը ծերերին ու աղքատներին ապահովում է նաև երեքանգամյա սնունդով:

 

Սյունի վրա այս ամենը բավականին մեծ գումար է նստել՝ վեց միլիոն դոլար:  Սակայն, նա ասում է, որ ինքն այնքան փող է աշխատել, որ իր կյանքի մինչև վերջին օրը չի հասցնի ծաղսել, այդ փողերը կբավականացնեն նաև իր ժառանգորդներին:

Նույն շարքից