Բիզնես 

Ուկրաինայում հնարավոր է ներմուծվող ապրանքների համար հարկ սահմանվի

2015 թվականի հունվարի մեկից Ուկրաինայում հնարավոր է ներմուծվող ապրանքների համար ժամանակավոր հարկ սահմանվի՝ 12 ամիս ժամկետով, գրում է rg.ru-ն։

 

Նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի կառավարությունը, որը բյուջեի աղետալի պակասուրդ է զգում։ Այս քայլը հիմնավորվում է վճարային հաշվեկշռի կայունացման անհրաժեշտությամբ։

 

Կիևում կարծում են, որ այն համապատասխանում է Առևտրի համաշխարհային կազմակերպության դրույթներին։

 

Երեքշաբթի երեկոյան փաստաթուղթն արդեն ներկայացվել է Գերագույն ռադա։

 

Նշվում է, որ ըստ նոր հարկի՝ պարենային ապրանքների դեպքում կգործի 10 տոկոսի չափով հարկ, 5 տոկոսի չափով՝ արդյունաբերական ապրանքների, իսկ հարկից ընդհանրապես կազատվեն երկիր ներմուծվող նավթը, գազը, ածուխը, ատոմային էլեկտրակայանների համար վառելիքը, ինչպես նաև էլեկտրաէներգիան և հումանիտար օգնությունը։

Նույն շարքից