Բիզնես 

Բնապահպանության նախարարության պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել 1,87 մլն դրամ գումար

ՀՀ բնապահպանության նախարարության՝ դեկտեմբերի 15-20-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների ևԲնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում, կայացվել է 1.95 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 26 որոշում և հաշվարկվել է 62.52 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես, Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործերի քննության արդյունքում 12 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել են 600 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:


Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործերի քննության արդյունքում երեք ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում և հաշվարկվել է 767.25 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:


Երևանի տարածքային ստորաբաժանման կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 200 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 61.68 մլն դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման գործերի քննության արդյունքում տասը ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 1 մլն դրամ ընդհանուր  գումարի վարչական տուգանքի 10 որոշում:


Կենսաբազմազանության, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի, Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 87 հատ «սիգ» տեսակի և 301 հատ «կարաս» տեսակի ձուկն օրենքով սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ և Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր: Առգրավվել է նաև 73 հատ տիրազուրկ ձկնորսական ցանց, 7 հատ խեցգետնորսիչ և 3 թարպ:


Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցի ընթացքում հայտնաբերած ձկան ապօրինի որսի համար հաշվարկվել է 72 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 53 հատ «սիգ» տեսակի ձուկն օրենքով սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ  կրթահամալիր:


Ընդհանուր առմամբ, ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1,87 մլն դրամ գումար:  

Նույն շարքից