Բիզնես 

Դոլարը թանկացել է. միջին փոխարժեքը 458.51 դրամ է

ՀՀ  Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` դեկտեմբերի 23-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 2.34 դրամով  և կազմել 458.51 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.67 դրամով և կազմել 561.03  դրամ:  ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.32 դրամով` կազմելով  8.39 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը աճել է 1.5 դրամով և կազմել 714.04  դրամ:



Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը դեկտեմբերի 23-ին կազմել է 17 հազար 619.7 դրամ, արծաթի գինը՝ 237.19  դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 616.02  դրամ։

Նույն շարքից