ՀՀ կենտրոնական բանկը 14-րդ անգամ դոլարի վաճառքի աճուրդ է անցկացրել: Իրականացվել է 2 մլն ԱՄՆ դոլարի վաճառք` 459.66 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 457.76 ՀՀ դրամ` 1 ԱՄՆ դոլարի դիմաց:
Դեկտեմեբերի 22-ին և 23-ին Կենտրանական բանկը վաճառել էր ևս 2-ական մլն դոլար: Դեկտեմբերի 8-ին հայտարարված աճուրդի առաջին շաբաթա ընթացքում օրական վաճառքի էր հանվում 6 մլն դոլար, երկրորդ շաբաթվա սկզբին` դեկտեբերի 15-ից, ԿԲ-ը նվազեցրեց առաջարկվող դոլարի ծավալը մինչև 4 մլն, իսկ այս շաբաթ արդեն աճուրդում առաջարվում է 2 մլն դոլար:
Դեկտեմբերի 8-ից հետո, երբ կենտրոնական բանկը հայտարարեց դոլարի վաճառքի աճուրդների անցկացման մասին, արդեն իսկ տեղաբաշխվել է 44 մլն դոլար: ԿԲ-ի կողմից նոր գործիքի ներդրման նպատակն էր կարգավորել արժութային շուկայում ստեղծված իրավիճակը և հարթել փոխարժեքի տատանումները: