Ռուսաստանը Հայաստանին 270 միլիոն դոլարի վարկ կտրամադրի ատոմային էլեկտրակայանի աշխատանքի ժամկետների երկարաձգումը ֆինանսավորելու համար: Այդ մասին տեղեկատվությունը հրապարակվել է Ռուսաստանի կառավարության կայքում:
«Որոշման նախագիծը նախատեսում է Հայաստանին մինչև 15 տարի ժամկետով 270 միլիոն դոլարի պետական արտահանման վարկի տրամադրում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Մեծամոր» ատոմակայանի շահագործման ժամկետների երկարաձգման ուղղությամբ աշխատանքների ֆինանսավորման համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Ռուսաստանն ու Հայաստանը համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիր են ստորագրել: Պայմանագիրը պետք է երկարաձգեր հայկական կայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը, որը լրանում է 2016 թվականի սեպտեմբերին, գրում է Газета-ն։