Բիզնես 

Ադրբեջան նավթադոլարների ներհոսքի նվազումը հարկադրել է հարկել բնակչության ավանդների տոկոսները

Ադրբեջանի Նախագահի աշխատակազմը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել բանկերում եւ այլ վարկային կազմակերպություններում բնակչության ավանդների տոկոսները հարկելու մասին օրինագիծ: Այն մոտ օրերս պետք է քննարկման դրվի խորհրդարանի տնտեսական քաղաքականության հանձնաժողովում: Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի օրենսդրական նախաձեռնությամբ խորհրդարան ներկայացված նախագծի համաձայն` ֆիզիկական անձանց 500 մանաթն անցնող ավանդի տոկոսային եկամուտները ենթակա են հարկման: Այս մասին հայտնում է «Media forum» կայքը:

 

«Ազադլիգ»-ն իշխանությունների այդ նախաձեռնությունը ավանդատուների համար «ցնցող հարված» է բնութագրել:

 

Ադրբեջանի Միլի Մեջլիսի տնտեսական քաղաքականության հանձնաժողովի անդամՎահիդ Ահմեդովը թերթի հետ զրույցում հայտնել է, որ ավանդներից ստացվող տոկոսներից եկամտահարկ գանձելու պահանջը որոշակիորեն խոչընդոտելու է բանկերում քաղաքացիների կողմից ավանդներ դնելուն: «Քանի որ ավանդատուի հիմնական նպատակը եկամուտստանալն է, մարդիկ այդ տոկոսների հաշվին որոշակի խնդիրներ են լուծում»,- նշել է նա:

 

Տնտեսագետ, փորձագետ Նաթիգ Ջաֆարլին ասել է, որ բանկային դեպոզիտների հարկումը նշանակում է, որ սեփական ֆինանսական խնդիրները լուծելու համար կառավարությունն աշխատում է մտնել ժողովրդի գրպանը:

 

«Ադրբեջանում բանկային դեպոզիտների տոկոսների հարկումը վերացվել էր 1999թվականից: Կառավարությունը ցանկանում է եկող տարվանից վերականգնել այդհարկը: Ըստ տեղեկությունների` կառավարությունը մտադիր է քաղաքացիներիդեպոզիտների եկամուտների վրա 10 տոկոս հարկ դնել: Քաղաքացիների բանկայինդեպոզիտներից ձեռք բերվող տարեկան եկամուտը կազմում է մոտ 500 մլն մանաթ, դրա10 տոկոսը կկազմի 50 մլն մանաթ: Նշանակում է, կառավարությունն աչքը դրել է այդ50 մլն մանաթի վրա: Իրականում, բանկային դեպոզիտների հարկում առկա է նաեւ միշարք երկրներում, սակայն, խնդիրն այն է, որ ներկայիս ծանր վիճակում խելամիտ,հեռատես, համակարգված, կառուցվածքային փոփոխություններ կատարելու եւ դրանքքննարկելու փոխարեն` կառավարությունը չափազանց պարզունակ ճանապարհ էբռնել», -նշել է նա:

 

«Ազադլիգ»-ը նշում է, որ հիշյալ փորձագետները Ադրբեջանի կառավարության այդ քայլը պայմանավորում են նավթի էժանացման հետ: Նրանք գտնում են, որ պետբյուջեի մեծ մասը նավթափողերից կազմված լինելու պատճառով, նավթի գնի նվազելուն զուգընթաց նման քայլեր դիտվելու են նաեւ մյուս ոլորտներում:

 

Ադրբեջանի կենտրոնական բանկի տվյալներով` բնակչության բանկային ավանդների ընդհանուր գումարը կազմում է 6,65 մլրդ մանաթ, որի կեսից ավելին (3,42 մլրդ մանաթ) ներդրված է 9 տոկոսից ցածր տոկոսադրույքով:

Նույն շարքից