Բիզնես 

Դոլարի վաճառքի առավելագույն գինն ավելացել է 10 դրամով

Հայաստանյան բանկերից կողմից 1 ամերիկյան դոլարի վաճառքի առավելագույն գինը հանգստյան օրերին ավելացել է 10 դրամով. այսօր՝ դեկտեմբերի 29-ին այն վաճառվում է 480 դրամ առավելագույն գնով: Վաճառքի նվազագույն գինն է՝ 472 ՀՀ դրամ:

ԱՄՆ մեկ դոլարը բանկերը գնում են 472 դրամ առավելագույն և 461 դրամ նվազագույն գնով: Վաճառքի միջին փոխարժեքն է՝ 476.31, գնման ՝465.76:

Մեկ եվրոն վաճառվում է 595.50 դրամ առավելագույն և 579 դրամ նվազագույն գնով:Առքի միջինը փոխարժեքը կազմում է 564.55 դրամ, վաճառքինը՝ 586.74 դրամ:

Մեկ ռուսական ռուբլին գնվում է 8.51 դրամ առավելագույն և 8.04 դրամ նվազագույն գնով, վաճառվում՝ 9.01 դրամ նվազագույն և 9.71 դրամ առավելագույն գնով:

Նույն շարքից