Բիզնես 

Լիբիայից ստացված հաղորդագրություններից հետո նավթի գինը թանկացել է

Լիբիայի նավահանգիստների վրա զինյալների իրականացրած հարձակման հետևանքով կտրուկ աճել է նավթի գինը:

 

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն՝ այդ մասին վկայում են վաճառքի տվյալները:

 

Մասնավորապես՝ Լոնդոնի բորսայում Brent տեսակի նավթի գինն ավելացել է 0.87%-ով՝ հասնելով բարելի դիմաց մինչև 59,97 դոլարի:

 

WTI տեսակի նավթը Նյու Յորքի ֆոնդային բորսայում թանկացել է 1,32%-ով և վաճառվել բարելի դիմաց 55.45 դոլարով:

Նույն շարքից