Բիզնես 

ԱՄՀ-ն դադարեցնում է Հունաստանի ֆինանսական օգնությունը քաղաքական ճգնաժամի պատճառով

analitik.am

Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ դադարեցնում է Հունաստանի ֆինանսական օգնությունը՝ կապված երկրում քաղաքական ճգնաժամի հետ: Այս մասին հայտնում է RTE-ն:

ԱՄՀ-ն տրանշների վերաբերյալ բանակցությունները կվերսկսի նոր կառավարության ձևավորումից հետո: Այս մասին հայտնել է ԱՄՀ ներկայացուցիչ Գերի Ռայսը:

Հունաստանի խորհրդարանը երկուշաբթի՝ քվեարկության երրորդ և վերջին փուլում, չի աջակցել նախագահի պաշտոնում առաջադրված կառավարության թեկնածուին: Երկրում կնշանակվեն խորհրդարանական արտահերթ համընդհանուր ընտրություններ:

Նույն շարքից