Բիզնես 

ՀՀ սպառողական շուկայում դեկտեմբերին արձանագրվել է 3.0% գնաճ. ԱՎԾ

analitik.am

2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 3.0% գնաճ. այս ցուցանիշն այսօր հրապարակել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ այդմ՝ պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 5.1%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.2%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.7% հավելաճ:

2014թ. դեկտեմբերին սպառողական գների ինդեքսը 4.6%-ով ավելի է 2013թ. դեկտեմբերի համեմատ, պարենային ապրանքներինը (6.3%, ոչ պարենային ապրանքներինը՝ 101.6-ով%, ծառայությունների սակագներինը՝ 3.0%-ով:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 2.7-4.0%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Գյումրի և Աշտարակ քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 2.7%-ով:

2014թ. հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.4%, ինչը 0.1 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշից ՝0.5%:

2014թ. հունվար-դեկտեմբերին 2013թ. հունվար-դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 103.0%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 102.2%, ոչ պարենային ապրանքներինը` 101.7%, ծառայությունների սակագներինը` 105.1%:

2014թ. դեկտեմբերին 2010թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 124.2%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 128.6%, ոչ պարենային ապրանքներինը՝ 116.8%, ծառայությունների սակագներինը՝ 120.4%:

Նույն շարքից