Բիզնես 

Սերգեյ Կուպրիյանովը նշել է, որ Թուրքիայում նոր գազատարի շինարարության համար ավելի շատ ժամանակ կպահանջվի, քան նախատեսվում էր

Ռուսական «Գազպրոմ» էներգետիկ ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը նշել է, որ Թուրքիայում նոր գազատարի շինարարության համար ավելի շատ ժամանակ կպահանջվի, քան նախատեսվում էր «Հարավային հոսքի» համար, քանի որ «Հարավային հոսքի» համար ստացված են եղել բոլոր փաստաթղթերը, իսկ այժմ ստիպված են աշխատանքը սկսել նորից, գրում է Комсомольская правда-ն։

 

«Հասկանալի է, որ այս նախագծի իրականացման համար կպահանջվի մի փոքր ավելի շատ ժամանակ, քան «Հարավային հոսքի» համար։ «Թուրքական հոսքի» համար անհրաժեշտ է լրացուցիչ աշխատանքներ իրականացնել»,- նշել է Կուպրիյանովը։

 

Նրա խոսքով՝ աշխատանքը բավականին արագ կընթանա, երբ Մոսկվան և Անկարան պայմանավորվեն թուրքական ափին գազատարի ելքի վայրի մասին։

Նույն շարքից