Ամերիկացի ֆինանսիստ և բարեգործ Ջորջ Սորոսը դիտարկում է Ուկրաինայի տնտեսության որոշ ոլորտներում զգալի ներդրումների հնարավորությունը: Այդ մասին նա հայտնել է Կիևում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ, հաղորդում է korrespondent.net-ը:
«Մենք ուսումնասիրում ենք Ուկրաինայում ներդրումներ անելու հնարավորությունը: Սակայն մանրամասն որոշում դեռ չի կայացվել»,- հայտարարել է նա:
Նա երեք ոլորտ է նշել, որտեղ հույս ունի գումար ներդնել: «Կարևոր ոլորտ՝ կապված էներգաարդյունավետության հետ: Դա այն ոլորտն է, որում իմ թիմը հետաքրքրված կլինի, սակայն միայն այն ժամանակ, երբ «Навфтогаз»-ի բարեփոխում իրականացվի, հիմա չէ»,- հայտարարել է Սորոսը:
«Այդ ոլորտը կարիք ունի ներդրումների, միևնույն ժամանակ այն պահանջում է Навфтогаз-ի բարեփոխում, որպեսզի գազի գինը բերվի իրական մակարդակի»,- հավելել է նա:
Երկրորդ ոլորտը, որտեղ նա մտածում է գումար ներդնել, ագրոարդյունաբերական համալիրն է: «Ես նաև պատրաստվում եմ ներդրում անել, որը շահույթ չի բերի և աջակցություն կստանա իմ հիմնադրամի կողմից՝ ներքին տեղահանված անձինք: Այդ թվում պատրաստվում ենք օգնություն տրամադրել նրանց՝ փոքր բիզնես հիմնելու համար: Ակնհայտ է, որ այդ ոլորտում ներդրումները չեն բերի շահույթ»,- հայտնել է Ջորջ Սորոսը: