Ամերիկյան նավթարտադրողները ստիպված կտրուկ կրճատում են նավթի արդյունահանման հարթակների քանակը, գրում է «Взгляд»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:
Այդպես, հարթակների թիվը հունվարի կեսի դրությամբ 1.366 է՝ 55-ով քիչ մեկ շաբաթ առաջվա և 209-ով քիչ դեկտեմբերի սկզբի համեմատ:
Դա Baker Hughes Inc. ընկերության գնահատականների ողջ պատմության ընթացքում ամենակտրուկ նվազումն է, որը հաշվարկում է գործող հարթակները 1987 թվականից:
Գործակալության հարցմանը պատասխանած վերլուծաբանների կարծիքով՝ դա ցույց է տալիս ՕՊԵԿ-ի՝ Նավթ արտահանող երկրների կազմակերպության միավորման առավելությունը շուկայի մասնաբաժնի համար պատերազմում:
Գնանկումը շահավետ չէ ՕՊԵԿ-ի անդամ երկրներին, բայց թույլ է տալիս նրանց լուրջ խնդիրներ ստեղծել ամերիկացի արտադրողների համար և պաշտպանել շուկայի իրենց մասնաբաժինը: