Բիզնես 

«Գազպրոմ»-ը քննարկում է Մինսկում իր ներկայացուցչությունը փակումը

Ռուսական «Գազպրոմ» ԲԲԸ-ի տնօրենների խորհուրդը հունվարի 29-ին պատրաստվում է քննարկել Բելառուսում ընկերության ներկայացուցչության վերացման հարցը: Այդ մասին ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ, հաղորդում է ТАСС-ը:

 

Ներկայացուցչությունը գտնվում է Մինսկում: Մինսկում «Գազպրոմ»-ն ունի նաև «Գազպրոմ Տրանսգազ Բելառուս» դուստր ընկերություն: Ընկերությունն ապահովում է Բելառուսի Հանրապետության սպառողների գազամատակարարումը:

 

Երկրի տարածքով անցնող խողովակաշարերով իրականացվում են ռուսական բնական գազի տարանցիկ մատակարարումները Լիտվա, Ուկրաինա, Լեհաստան:

Նույն շարքից