Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է 2015 թվականին ռուսական տնտեսության 3 տոկոսով անկում՝ 0,5 տոկոս աճի հոկտեմբերյան կանխատեսման դեպքում: Այդ մասին հայտնի է դառնում «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» զեկույցից, գրում է lenta.ru-ն:
2016 թվականին ռուսական տնտեսության աճի կանխատեսումը նույնպես նվազեցվել է, սպասվում է 1 տոկոսի անկում՝ հոկտեմբերին 1,5 տոկոսի աճի կանխատեսման փոխարեն:
Զեկույցում նշվում է, որ կանխատեսումը ցույց է տալիս նավթի գների կտրուկ անկման և աշխարհաքաղաքական լարվածության ուժեղացման տնտեսական ազդեցությունը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանում աճի կտրուկ դանդաղումը և ռուբլու փոխարժեքի անկումը զգալիորեն թուլացրել են ԱՊՀ այլ երկրների հեռանկարները: