Բիզնես 

Բարձր գնաճային սպասումները պահպանվում են.ԿԲ

ԿԲ խորհուրդը իր արտահերթ նիստում որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 1տոկոսային կետով՝ սահմանելով 9.5%: 2014 թ. դեկտեմբերին արձանագրվել է 3% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.6%: Կենտրոնական բանկը այս որոշումը պայմանավորել է նրանով, որ չնայած ներքին տնտեսությունում որոշակիորեն մեղմվել են 2014 թ-ի վերջին ձևավորված բարձր գնաճային սպասումները, այնուամենայնիվ, դրանք դեռևս պահպանվում են, ինչն էլ արտահայտվում է ֆինանսական շուկայում՝ տնտեսավարող սուբյեկտների մոտ բարձր դրամային տոկոսադրույքների պահանջի դրսևորմամբ:


  Դրամավարկային քաղաքականության դիրքը պահպանելու նկատառումով ԿԲ-ն նպատակահարմար է գտել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Միևնույն ժամանակ, ձևավորված շուկայական բարձր տոկոսադրույքները նվազեցնելու նպատակով իջեցվել է լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 3 տոկոսային կետով՝ սահմանելով այն 17%: Ինչպես ասվում է ԿԲ հաղորդագորության մեջ արտարժութային շուկայում ճնշումների թուլացման պարագայում դա կնպաստի բարձր գնաճային սպասումների չեզոքացմանը և գնաճի նպատակի իրագործմանը: 

Նույն շարքից