Բիզնես 

Նավթի նվազող գները չեն ազդում բնական գազի հեղուկացման գործարանների շինարարության վրա

Նավթի համաշխարհային գները կվերադառնան խելամիտ մակարդակի Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների չեղյալ հայտարարման դեպքում։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիժան Նամդար Զանգանեն՝ փոխանցում է TASS գործակալությունը։

 

«Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկմամբ նավթի համաշխարհային գների թրենդը կդառնա ռացիոնալ»,- ասել է նախարարը։

 

Նա նաև նշել է, որ նավթի նվազող գները չեն ազդում բնական գազի հեղուկացման գործարանների շինարարության վրա՝ նավթի ու գազի խոշորագույն Հարավային Փարս հանքում։ Շինարարությունը կընթանա ըստ գրաֆիկի՝ վստահեցրել է նա։

Նույն շարքից