Բիզնես 

Դոլար կարելի է վաճառել միջինը 476 դրամով

Ըստ rate.am կայքի՝ հայաստանյան բանկերում եւ փոխանակման կետերում այսօր՝ հունվարի 24-ին, դոլար կարելի է վաճառել միջինը 476 դրամով:

Ժամը 16:00-ի դրությամբ, դոլարի առքը նվազագույնը կազմում է 466 դրամ՝ Մելլաթ բանկում, իսկ առավելագույնը 472 դրամ՝ Հայբիզնեսբանկում:

Բանկերը դոլար վաճառում են հիմնականում 476 դրամով, նվազագույնը 474 դրամ է՝ ԲՏԱ բանկում, իսկ առավելագույնը 477 դրամ:

Եվրոյի առքը հայաստանյան բանկերում կազմում է միջինը 523 դրամ, նվազագույնը 518 դրամ է՝ ՎՏԲ բանկում,  իսկ առավելագույնը 528 դրամ՝ ԲՏԱ բանկում:

Բանկերը եվրո վաճառում են միջինը 541 դրամով, նվազագույնը 535 դրամ է՝ Արմսվիս բանկում, իսկ առավելագույնը 550 դրամ՝ Մելաթ Բանկում:

Նույն շարքից