Բիզնես 

2014թ-ին ՀՀ-ի տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 3.9%. ԱՎԾ

2014թ-ին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2013թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.9%-ով, այս մասին տեղեկացնում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից:

Նույն ժամանակահատվածում աճել է նաև արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 2.7%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 7.2%-ով, Էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 0.5%-ով, առևտրի շրջանառությունը՝ 1.6%-ով: Նախորդ տարվա 12 ամիսների հաշվարկով նվազել է միայն շինարարության ծավալը՝ 2013թ-ի հունվար-դեկտեմբերի համեմատ 4.3%-ով:

Ըստ ԱՎԾ-ի տվյալների՝ 2014թ-ի հունվար-դեկտեմբերին աճել է նաև միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 7.6%-ով, ընդ որում, պետական հաստատություններում՝ 7.4%-ով, իսկ ոչ պետական՝ 7.7%:

Արտաքին առևտրաշրջանառությունը 2014թ-ին աճել է 1%-ով, որից արտահանման ծավալը ավելացել է 2.7%, իսկ ներմուծման՝ 0.4%-ով:

Նույն շարքից