Նավթի համաշխարհային գները բարձրացել են ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Աբդալլա Ալ-Բադրիի՝ սև ոսկու արժեքի աճի մասին հայտարարության ֆոնին։ Այս մասին են վկայում առևտրային օրվա մեկնարկի արդյունքները՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Առավոտյան հյուսիսծովյան Brent խառնուրդի մարտյան ֆյուչերսների գինն աճել է 0.33 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 48.32 դոլարի։ WTI թեթև նավթի մարտյան ֆյուչերսների գինն ավելացել է 0.27 տոկոսով՝ հասնելով 45.27 դոլարի։
Նավթային կարտելի ղեկավար Ալ-Բադրին հայտարարել էր, որ սև ոսկու գները հավանաբար հասել են հատակին և շուտով կարող են բարձրանալ։ Նա նախազգուշացրել է մինչև 200 դոլար գնային թռիչքի հնարավորության մասին՝ ներդրումների բացակայության պատճառով սև ոսկու շուկայում դեֆիցիտի դեպքում։