Բիզնես 

Ռուսական շուկայում ուկրաինական աղին կարող է փոխարինել թուրքականը

Թուրքիան պատրաստ է ռուսական շուկայում ուկրաինական աղը փոխարինել թուրքականով։

 

Ավելի վաղ ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայությունն արգելել է երկիր ներմուծել «Артемсоль» ուկրաինական ընկերության արտադրանքը, հայտնում է «Известия»-ն:

 

Թուրքիայի առևտրի և մաքսային հարցերով նախարարությունը հունվարի 13-ին հանձնարարել է կառավարությանը մշակել Ռուսաստան աղի արտահանման ավելացման հնարավորությունները: Այժմ արտահանման ծավալը 50 հազար տոննա է:

 

Ավելի վաղ բելառուսական «Беларуськалий» ձեռնարկությունը հայտարարել էր, որ պատրաստ է փոխարինել ուկրաինական «Артемсоль»-ին ռուսական շուկայում:

Նույն շարքից