Բիզնես 

Ռուսաստանը 2014-ին ռազմական տեխնիկայի՝ 14 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամփոփել է 2014-ին զենքի արտահանումը` հայտնելով, որ Ռուսաստանին հաջողվել է նոր պայմանագրեր կնքել` 14  մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ:

Ինչպես գրում է kommersant.ru-ն` 2013-ի ավարտին նախագահը կնքված պայմանագրերը գնահատել էր 18 մլրդ դոլար: Կնքված պայմանագրերի իրական ծավալը 2014-ին կարող էր ավելի քիչ լինել, եթե  սեպտեմբերին Ռուսաստանն ու Չինաստանը պայմանագիր չկնքեին հակաօդային պաշտպանության համակարգի 4 միավորի մատակարարման մասին` 1.9 մլրդ դոլար արժողությամբ:

Ինչպես հայտնել է նախագահը՝ օտարերկրյա պետությունների հետ ռազմատեխնիկական համգործակցության հանձնաժողովի նիստի ժամանակ` ռազմական նշանակության արտադրանքի վաճառքի ընդհանուր գումարը 2014-ին գերազանցել է 15 մլրդ դոլարը, իսկ այդ ընթացքում կնքված պայմանագրերի գումարը կազմել է 14 մլրդ դոլար:  

Նույն շարքից