Բիզնես 

«Թուրքական հոսք»-ը TANAP-ի մրցակից չի դառնա

«Թուրքական հոսք» գազատարի երթուղու որոշումից հետո դրա եւ Անդրանատոլիական գազատարի (TANAP) միջեւ մրցակցություն է սկսվել: Այս մասին  հաղորդում է «Անատոլու» լրատվկան գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:

 

Նրա խոսքով` ծրագրվում է, որ «Թուրքական հոսք» գազամուղի տարեկան 15,75 միլիարդ խոր. մ հզորությամբ առաջին գիծը մինչեւ Թուրքիայի տարածք անցկացվելու է մինչեւ 2016 թվականի դեկտեմբերը:

 

Ավելի վաղ Թաներ Յըլդըզը հայտարարել էր, որ «Թուրքական հոսք»-ը TANAP-ի մրցակից չի դառնա:

 

«Գազպրոմ» ընկերությունն ավելի վաղ որոշել էր, որ «Թուրքական հոսք» գազատարի երթուղին անցնելու է Սեւ ծովի հատակով: Այս մասին հայտարարել էր նաեւ «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը` Անկարայում Թաներ Յըլդիզի հետ հանդիպումից հետո:

 

TANAP նախագծով նախատեսվում է «Շահդենիզ-2» հանքահորերից ադրբեջանական գազը տեղափոխել Թուրքիա, այնտեղից էլ` Եվրոպայի հարավ-արեւմտյան սահման:

Նույն շարքից