Բիզնես 

Ռուս պաշտոնյայի հետ քննարկել են անասնաբուժական ոլորտներում համագործակցությունը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր՝ հունվարի 29-ին, ընդունել է ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պատվիրակության ղեկավար Նիկոլայ Մակիեվսկիին:


Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը եւ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:


Հանդիպմանը քննարկվել են սննդամթերքի անվտանգության ապահովման, կազմակերպություններում անասնաբուժական հսկողության ոլորտներում համագործակցությանը վերաբերող եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


Նշենք, որ ՌԴ մասնագետների այցի նպատակն է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության գործընկերների հետ համատեղ այցելություններ կազմակերպել հայկական կազմակերպություններ եւ վերջիններիս խորհրդատվություն տրամադրել արտադրական գործընթացների կազմակերպման վերաբերյալ:

Նույն շարքից