Բիզնես 

Ֆիննախին կհանձնարարվի «Գնումների աջակցման կենտրոն»-ի հետ վերակնքել վերջինիս լիազորությունները սահմանող պայմանագիրը

Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց ՀՀ կառավարության աշխատակազմը որպես «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` ԳԱԿ) կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին ճանաչելու վերաբերյալ նախագծում փոփոխություններ կատարելու որոշումը:

Միաժամանակ նախագծով առաջարկվում է հանձնարարել ՀՀ ֆինանսների նախարարին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում ՊՈԱԿ-ի հետ վերակնքել վերջինիս լիազորությունները սահմանող պայմանագիրը:

Դավիթ Հարությունյանը նշեց, որ գնումների աջակցման կենտրոնն ունի մի շարք գործառույթներ: «Սրանով չեն լուծվում բոլոր հարցերը, և այս ոլորտում ևս սպասվում են փոփոխություններ, սա կարևորագույն քայլ է,սակայն վերջնական քայլ չէ»,- ասաց նա:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկ օր ժամանակ տվեց  Ֆինանսների նախարարության հետ աշխատելու համար:

Նույն շարքից