Բիզնես 

Ռուսաստանում իջեցվում է կեսլիտրանոց շշով օղու նվազագույն մանրածախ գինը

Փետրվարի 1-ից Ռուսաստանում իջեցվում է կեսլիտրանոց շշով օղու նվազագույն մանրածախ գինը:

Ինչպես տեղեկացնում են  ռուսական լրատվամիջոցներին, ալկոհոլային շուկայի կարգավորման համերկրային ծառայության հրամանի համաձայն՝ գինը կիջեցվի 15,9 տոկոսով և կկազմի 185 ռուբլի (2,5 դոլար):

Ըստ որում 0,5 լիտր կոնյակի և բրենդիի արժեքի շեմը կմնա անփոփոխ:

Գինը, որից ցածր արգելված է թունդ ալկոհոլի վաճառքը, պետության կողմից դրվում է անօրինական արտադրանքի դեմ պայքարելու համար: Ամեն տարի դրա չափը վերանայվում է:

Վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ստորագրել է որոշում «Ալկոհոլային արտադրանքի գների պետական կարգավորման մասին»:

Այժմ պետական հատուկ մարմինները կկարողանան կարգավորել ոչ միայն 28 տոկոսից ավելի էթիլային սպիրտ պարունակող թունդ ալկոհոլի գները, ինչպես նախկինում էր, այլև գինու գները:

Նույն շարքից